Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Եղջերաթաղանթի պրոթեզավորման ներդրումը Հայաստանում

Եղջերաթաղանթի պրոթեզավորման ներդրումը Հայաստանում

Եղջերաթաղանթի պրոթեզավորումը իրենից ներկայացնում է արհեստական եղջերաթաղանթի փոխպատվաստում: Մարդկային եղջերաթաղանթի փոխխպատվաստումը (կեռատոպլաստիկա) կատարվում է ողջ աշխարհում դեռևս 1905 թվականից, սակայն արհեստական եղջերաթաղանթի (կեռատոպրոթեզի) փոխպատվաստումը ներդրվել է ընդամենը 10 տարի առաջ...

 

Եղջերաթաղանթի փոխպատվաստումը կատարվում է այն դեպքում, երբ եղջերաթաղանթի կենտրոնական հատվածը պղտորված է որևէ հիվանդության արդյունքում (բորբոքային հիվանդություններ, թափանցող վնասվածքներ, դիստրոֆիաներ, դեգեներացիաներ), որը հանգեցնում է տեսողության սրության կորստի:


 Արհեստական եղջերաթաղանթի (կեռատոպրոթեզ) փոխպատվաստումը  ցուցված    է այն դեպքում, երբ հիվանդի մոտ առնվազն 2 անգամ եղել է   փոխպատվաստված մարդկային եղջրենու թաղանթի օտարում,  տեսողության սրությունը 0.1-ից ցածր՝ և   կրկին փոխպատվաստումը   միևնույնն է արդյունավետ չի լինում:

 

Հայաստանում առաջին անգամ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարվել է արհեստականեղջերաթաղանթի փոխպատվաստում 16 հիվանդի Boston-յան Dohlman  I տեսակի կեռատոպրոթեզով: Վիրահատությունը բացառվում է այն դեպքում, երբ առկա է չկարգավորված գլաուկոմա, քրոնիկ կամ ռեցիդիվող ներակնային բորբոքում:

Սկզբնաղբյուր. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ